Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Կրքերը Նեյմարի շուրջ թեժանում են

Կրքերը Նեյմարի  շուրջ թեժանում են
31.01.2014 | 12:11

Գնալով ավելի են թեժանում կրքերը Նեյմարի շուրջ: Հայտնի է, որ նրա տրանսֆերը չափազանց թանկ նստեց «Բարսելոնի» նախագահի՝ Ռոսելի վրա, ով արդեն իսկ հրաժարական է տվել ու լքել զբաղեցրած պաշտոնը, եթե, իհարկե, իսպանական իրավական համակարգը բավարարվի նրա ինքնակամ հեռացումով: Ասում ենք՝ «եթե բավարարվի», որովհետև այստեղ առկա է տասնյակ միլիոնավոր դոլարների յուրացում: Համենայն դեպս, լուրեր են պտտվում, որ Նեյմարի գործարքն իրականում անցնում է հարյուր միլիոն եվրոյի սահմանը:
Իր հերթին ոտքի է կանգնել նաև «Սանթոս» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը, որը Նեյմարի հետ եղած գործարքից դարձել էր տասնյոթ միլիոն եվրոյի տեր (քառասուն միլիոնը ստացել է ֆուտբոլիստի հայրը): Բանն այն է, որ, ակումբի ղեկավարության կարծիքով` 2011-ին նախաձեռնելով բանակցությունները «Բարսելոնի» հետ, իր նախկին ֆուտբոլիստի հայրն ինքնուրույն որոշում կայացնելու իրավունք չուներ: Հայտնի է, որ հիշյալ 2011 թվին Նեյմարի հայրը կատալոնյան ակումբից տասը միլիոն եվրո է ստացել զուտ նրա համար, որ որդին, բացի «Բարսելոնից», այլ թիմի հետ պայմանագիր չկնքի: Այս հենքի վրա գնալով ավելի ու ավելի պարզ է դառնում, թե ինչու «Բարսելոնի» նախկին նախագահ Ռոսելի հրաժարականի մեջ շատերը տեսնում են Մադրիդի «Ռեալի» նախագահ Պերեսի մատը: Այս ամենի հետ մեկտեղ նշենք, որ իր սայթում իր նախկին ակումբի ղեկավարության կողմից սուտ մեղադրանքով հանդես գալու վերաբերյալ հայտարարություն է արել Նեյմարը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1135

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ